Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 22

:
Armenian - AA1896
1 Եւ Դաւիթն ասեց. Սա է Տէր Աստուծոյ տունը, եւ սա է Իսրայէլի համար ողջակէզի սեղանը։
2 Եւ Դաւիթը հրամայեց ժողովել այն օտարազգիներին, որ Իսրայէլի երկրումն էին. և քարահատներ դրաւ տաշած քարեր կտերլու որ Աստուծոյ տունը շինեն։
3 Եւ Դաւիթը շատ երկաթ պատրաստեց դռների փեղկերի բեւեռների համար եւ ճանկերի համար, եւ շատ պղինձ՝ որ կշիռ չունէր։
4 Եւ եղեւնափայտեր որ թիւ չունէին. որովհետեւ Սիդոնացիք եւ Տիւրացիք Դաւիթի համար շատ եղեւնափայտեր էին բերում։
5 Եւ Դաւիթն ասեց. Իմ որդի Սողոմոնը երեխայ է եւ փափուկ է. և այն տունը, որ պէտք է շինել Տիրոջ համար, պիտի մեծացնել մինչեւ բարձրը որ անուանի եւ փառաւոր լինի ամեն երկիրների մէջ. հիմա ես նորա համար նիւթեր պատրաստեմ. և Դաւիթը շատ նիւթեր պատրաստեց իր մեռնելուց առաջ։
6 Եւ կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նորան որ մի տուն շինէ Իսրայէլի Տէր Աստուծուն համար։
7 Եւ Դաւիթն ասեց Սողոմոնին. Որդեակ իմ, ես սրտումս դրել էի որ մի տուն շինեմ իմ Տէր Աստուծոյ անուան համար։
8 Բայց Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Դու շատ արիւն ես թափել եւ մեծ մեծ պատերազմներ ես արել, դու պիտի տուն չշինես իմ անուան համար. որովհետեւ դու շատ արիւններ ես թափել գետինը իմ առաջը։
9 Ահա քեզ մի որդի կծնուի, նա հանգստութեան մարդ կլինի, եւ ես նորան կհանգստացնեմ իր բոլոր թշնամիներիցը շուրջանակի. որովհետեւ նորա անունը Սողոմոն կլինի, եւ ես խաղաղութիւն եւ հանդարտութիւն պիտի տամ Իսրայէլին նորա օրերումը։
10 Նա կշինէ մէկ տուն իմ անուան համար, եւ նա ինձ համար որդի կլինի, եւ ես կհաստատեմ նորա աթոռը Իսրայէլի վերայ մինչեւ յաւիտեան։
11 Հիմա, իմ որդեակ, Տէրը քեզ հետ լինի, եւ դու յաջողութիւն գտնես եւ շինես քո Տէր Աստուծոյ տունը, ինչպէս որ նա ասել է քեզ համար։
12 Միայն թէ Տէրը քեզ հանճար եւ իմաստութիւն տայ, եւ քեզ հաստատէ Իսրայէլի վերայ, որ դու պահես քո Տէր Աստուծոյ օրէնքը։
13 Այն ժամանակ յաջողութիւն կգտնես, եթէ զգուշանաս պահել այն կանոններն ու իրաւունքները, որ Տէրը պատուիրել է Մովսէսին Իսրայէլի համար. Քաջ եղիր եւ զօրացիր, մի վախենար եւ մի զարհուրիր։
14 Եւ ահա իմ նեղութիւնովը Տիրոջ տան համար հարիւր հազար տաղանդ ոսկի, եւ հազար անգամ հազար տաղանդ արծաթ եմ պատրաստել, իսկ պղնձին ու երկաթին կշիռ չկայ որովհետեւ շատ է. Նաեւ փայտեր եւ քարեր եմ պատրաստել. բայց դու աւելացրու նորանց վերայ։
15 Եւ քեզ մօտ շատ գործաւորներ, քարահատներ, որմնադիրներ, հիւսեր եւ ամեն տեսակ գործի համար ամեն տեսակ ճարտար մարդիկ կան։
16 Ոսկիին, արծաթին, պղնձին եւ երկաթին թիւ չկայ. վեր կաց եւ արա. Եւ Տէրը քեզ հետ է լինելու։
17 Եւ Դաւիթը հրաման արաւ Իսրայէլի բոլոր իշխաններին, որ օգնեն իր որդի Սողոմոնին։
18 Եւ ասեց. Ահա ձեր Տէր Աստուածը ձեզ հետ է. եւ նա ձեզ հանգստացրել է շուրջանակի. որովհետեւ իմ ձեռքը մատնեց այս երկրի բնակիչներին. և երկիրը նուաճուեցաւ Տիրոջ առաջին եւ նորա ժողովրդի առաջին։
19 Հիմա ձեր սիրտն ու ձեր հոգին այդ բանին տուէք, որ ձեր Տէր Աստուածը որոնէք. և վեր կացէք ու շինեցէք Տէր Աստուծոյ սրբարանը, որ Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստուծոյ սուրբ անօթները տանէք Տիրոջ անուան համար շինուած տունը։